![]()
«Turkish Airlines» ավիաընկերությունը 2026 թվականից կանոնավոր չվերթեր կիրականացնի Ստամբուլից Երևան: Այս մասին X-ում գրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Նա նշել է, որ սա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ևս մեկ քայլ։
«Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11–ից կսկսի ամենօրյա կանոնավոր չվերթերը Ստամբուլ–Երևան-Ստամբուլ երթուղով»,–գրել է Սերդար Քըլըչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը հայտարարել էր, որ նախատեսում է թռիչքներ իրականացնել դեպի Հայաստանի մայրաքաղաք։ Այս հայտարարությունից հետո ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հաստատել էր այդ լուրը, սակայն նշել էր, որ հստակ ժամկետ, թե երբ կսկսվեն «Turkish Airlines»-ի` Հայաստանի ուղղությամբ չվերթերը, դեռ չկա։
![]()