![]()
ChatGPT-ն այժմ հնարավորություն է տալիս անհատականացնել չատբոտի ոճը եւ տոնը։
Դուք կարող եք նաեւ կարգավորել չատբոտի պատասխաններում էմոջիների եւ ցուցակների քանակը։ Օգտատերերը կարող են փոխել կարգավորումները «Անհատականացում» բաժնում։ Առաջակվում է ոճի եւ տոնի յոթ տարբերակ՝ պրոֆեսիոնալ, բարեկամական, անկեղծ, յուրօրինակ, արդյունավետ, ֆանատիկ եւ ցինիկ։
Չատբոտի պատասխաններում ջերմությունը, ոգեւորությունը եւ ցուցակների եւ էմոջիների քանակը նույնպես կարելի է կարգավորել։ Հասանելի է երեք ռեժիմ՝ ստանդարտ, ավելի շատ եւ պակաս։
OpenAI-ը թողարկել է GPT-5.2-ը 2025 թվականի դեկտեմբերին։ Ընկերության տվյալներով՝ նոր մոդելն ավելի լավ է որոնում տեղեկատվություն, թարգմանում տեքստ, ստեղծում աղյուսակներ, պատրաստում շնորհանդեսներ, գրում կոդ, մշակում պատկերներ, հիշում երկար համատեքստ եւ կատարում բարդ բազմաքայլ առաջադրանքներ։
![]()