Գյումրիում կին է ընկել գնացքի տակ

Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գնացքի տակ ընկած քաղաքացի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 71-ամյա Գյուլնարա Ա․-ն է։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ