Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում, երկկողմ հարաբերությունները զարգանում են. Պուտինը՝ Փաշինյանին

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իր խոսքում ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանից ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար։

«Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։

Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։

Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։

Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»,- ասել է ՌԴ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ