Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում. ՏիկՏոկ-ում տարածվող տեղեկությունը կեղծ է

Սոցիալական մեդիայում մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

Այս մասին հայտարարել է ՀՀ կառավարությունը՝ ընդգծելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ