Թե բա «կաթողիկոսը Աստծո խորհրդանիշն է երկրի վրա»․․․Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրում է.

Paruyr Hayrikyan-ը երբեք չի փայլել իր բարեկրթությամբ եւ հայտնի է իր հետ չհամաձայնվողների հանդեպ վիրավորանքներ տեղալու ու նրանց չեկիստ/КГБ-ի գործակալ որակելու սովորությունով։ Երեկ գիշեր անդրադարել է իմ մի գրառմանը (նոր եմ նկատում), որտեղ իրեն մի հարց եմ ուղղել։ Ընդ որում՝ հարցիս մեջ ոչ մի վիրավորանք չկար։ Բայց պարզվում է, որ նա այնքան է կտրված իրականությունից, որ համարում է, որ իրեն ոչ ոք իրավունք չունի հարց տալու։ Մի խոսքով, Աստծուց էլ բարձր մեկն է ))
Իհարկե, չեմ պատասխանելու իր վիրավորանքներին՝ թե իր տարիքը ու թե մեր պետության հանդեպ ունեցած շատ նախկին վաստակը գնահատելով։ Ընդամենը ուղիղ մեջբերեմ իմ գրառումից այն հարցը, որն ուղղել էի իրեն․
«Ի դեպ, իր ամբողջ կյանքը ԿԳԲ-ի դեմ պայքարած ու հենց դրա համար էլ հարգարժան Paruyr Hayrikyan-ը, ով երեկ Հայելի ակումբում հայտարարում էր, որ Կտրիճի իշխանությունը Աստծուց է, շարունակելո՞ւ է նրան աջակցել։ Ոնց որ թե Կտրիճի իշխանությունը ԿԳԲ-ից է , այլ ոչ թե Աստծուց։ Թե բա «կաթողիկոսը Աստծո խորհրդանիշն է երկրի վրա»․․․

Կարծես պահպանել եմ բանավեճի բոլոր կանոնները։ Բայց ըստ Հայրիկյանի՝ այն, որ իրեն հարգարժան եմ համարում ու հիշեցնում եմ իմ հետեւորդներին, որ նա իր ամբողջ կյանքում ԿԳԲ-ի դեմ է պայքարել՝ դա «չեկիստական հնարք» է։ Հետո մեղադրում է ինձ, թե ինչու եմ ես վերագրում իրեն որ իբր մեծն «վեհափառին» Կտրիճ է անվանել։ Այն դեպքում, երբ ես իր խոսքի ուղիղ մեջբերում չեմ արել, որ չկարողանայի ավազանի անունով անվանել նախկին կաթողիկոսին։ Ու հետո, ինչ է թե իրեն ընդամենը հարցրել եմ, թե այս բացահայտումներից հետո շարունակելո՞ւ է աջակցել Կտրիճին ինձ անվանում է «տկարամիտ», «ապազգային», «սատանայի ճուտ» ու ասում, թե «Հայ Առաքելական եկեղեցուն՝ նրա բնականոն գործունեության ընթացքում աջակցում են բոլոր հավատացյալները»։ Այինքն ես իրեն Կտրիճի մասին եմ հարց տալիս, ինքն ինձ ՀԱԷ-ին աջակցելուց է խոսում։ Ու ի պատասխան այն բանի, որ ես ասում եմ «ոնց որ թե Կտրիճի իշխանությունը ԿԳԲ-ից է, այլ ոչ թե Աստծուց»՝ նա հակադարձում է, թե սա «ստոր խոսելաձեւ» է ու չեկիստածին, աստվածամերժ» մտածելակերպ»։

Վերջում էլ զրպարտում է ինձ, թե տոն եմ տվել այլոց, որ իմ գրառման ներքո իրեն մեղադրեն ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ, այն դեպքում, որ լրիվ հակառակն է․ նրանց ով նման բան է ասել՝ հակադարձել եմ, որ նման մեղադրանք ներկայացնելու համար վերլուծությունը քիչ է, փաստեր են պետք։ Իսկ իր հասցեին վիրավորանքներն ու հայհոյանքները պարզապես հեռացրել եմ, ինչպես որ հեռացնում եմ ցանկացած մեկի հասցեին նման արտահայտությունները։

Շատ չմանրանամ, քանի որ իրոք մանր բաներ է խոսել ու մանրի պես է իրեն պահեց այս այլախոհը, ով նախկինում՝ մինչեւ ԽՍՀՄ փլուզումը թեեւ մեծ պայքար է մղել, բայց այժմ անազնվության ու անարդարության տիպար է դարձել։ Իր այդ տեսանյութը կտեղադրեմ մեկնաբանության մեջ՝ ով ուզում է կարող է դիտել ու գնահատել պարոնի անկման աստիճանը։
Մի խոսքով, ստիպված եմ լինելու ինչպես որ մինչ այժմ ակնածանքով արտահայտվել եմ նրա՝ խորհրդային ժամանակաշրջանի պայքարին, այնքան էլ մանրամասն մի օր վերլուծել նրա՝ անկախ Հայաստանի օրոք ծավալած գործունեությունը ու քաղաքական դիրքորոշումները, որը, ցավոք, ու մեղմ ասած, հեռու էր նրանից, որ անվանենք Հայաստանի ինքնիշխանությանը նպաստող։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ