КГБ-ի գործակալ Եզրասին արդարացնողները նույն «օֆիսի» աշխատողներն են ու արդարացնում են իրենք իրենց. Ղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ քննարկումներին։

Ղազարյանը նշել է, որ ինչպես և կանխատեսելի էր, Եզրասին պաշտպանողների խումբը հայտարարում է, թե վերջինս իր հայրենիքն է համարել ԽՍՀՄ-ը ու հավաքագրվել է այդ պատճառով:

«ԱԱԾ-ն հստակ նշել է, որ Եզրասը մինչ օրս համագործակցում է օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ:

Եզրասին պաշտպանողները 2 հիմնական պատճառ ունեն՝

1. Հանդիսանում են նույն օֆիսի աշխատողները և վախենում են, որ մի օր կբացահայտվեն, ուստի պաշտպանելով Եզրասին՝ պաշտպանում են իրենք իրենց:

2. Իրենց համար հայրենիք են համարում ամենուր՝ բացի Հայաստանից»,- նշել է Ղազարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ