Թուրքիայում 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրենի վրա. տեսանյութ

Թուրքիայի Մերսին քաղաքի Անամուր շրջանում ավագ դպրոցի 12-ամյա աշակերտը հրացանով կրակել է դպրոցի տնօրեն Էնդեր Քարայի վրա։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տնօրենը նախորդ շաբաթ նկատողություն է արել աշակերտին՝ էլեկտրական հեծանիվով դպրոց գնալու համար։ Սարսափելի պահերը ֆիքսվել են տեսախցիկներով։

Կադրերում երևում է, թե ինչպես է տղան ժամանում հրազենով և կրակում տնօրենի վրա։

Դեպքի վայր են ուղարկվել բժշկական և ժանդարմերիայի խմբեր: Էնդեր Քարան ծանր վնասվածքներով տեղափոխվել է Մերսինի համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց: Հաղորդվում է, որ նրա կյանքը վտանգի տակ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ