![]()
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս Ներսիսյանի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ քննարկումներին։
«Բայց կատակը դեն, վաղը որ ԱԱԾ-ն հրապարակի հերթական «նվիրյալ-հայրենասերի» ինքնությունը բացահայտող փաստաթուղթը ձեր սրտին այդքան հարազատ ռուսերենով, իսկ այն հրապարակվելու է, ի՞նչ եք ասելու։
Չգիտեմ ինչու, վստահ եմ, որ ասելու եք՝ «բա տեսաք, հիմա էլ հետևություն են անում և կեղծում ռուսերեն»։
Նաև վստահ եմ, որ դա ասելու են նույն մարդիկ, որոնք հիմա իրենց կոտորելով փորձում են բոլորին համոզել, որ Եզրաս-Կարոյի լյուստրացիան կեղծ է, որովհետև, կակոյ ուժս, հայերեն է ներկայացված, այ որ ռուսերեն լիներ, բոլորովին ուրիշ բան։
Ի դեպ, չգիտեմ ինչու, այդ թեմայի շուրջ խոսում են բոլորը՝ բացի Եզրաս-Կարոյից»,- գրել է Ստեփանյանը:
![]()