Լուկաշենկոն բերել է Պուտինին խոստացված նվերը. Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը «Առաջին ալիք»-ի եթերում ասել է, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացված նկարը որպես նվեր է բերել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։

«Մենք բերել ենք այդ շատ գեղեցիկ նկարը՝ բելառուսական հոգով, որը նկարվել է հատուկ Ռուսաստանի նախագահի համար», — ասել է Լուկաշենկոյի մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ նկարը նկարել է բելառուս նկարիչ Մասլենիկովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ