![]()
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մարմիններում նախագահությունը 2026 թվականին Բեռալուսից կանցնի Ղազախստանին։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Նշենք, որ 2025 թվականին Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահում է բելառուսական կողմը։
ԵԱՏՄ անդամ պետություններն են՝ Բելառուսը, Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը։
![]()