Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Կենդանասերներն ահազանգում են, որ գերմանական հովվաշանը 40 րոպեի չափով պահել են փակ բեռնախցիկում, որից հետո, ամենայն հավանականությամբ օդի խիստ պակասից, շունը կոտրել է լուսարձակը և գլուխը դուրս հանել։

«Խեղճին բեռնախցիկով տեղափոխել են, հավանաբար օդ չի եղել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել: Մարթա Մելիքսեթյանը ոստիկանություն է դիմել, շանը բերում են, բայց մի քանի օր մնալու տեղ է պետք ժամանակավոր»,- հայտնել է Երևանի ավագանու նախկին անդամ, «Դինգո թիմ» ՀԿ հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ