Սանկտ Պետերբուրգում կպարգևատրվեն Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Սանկտ Պետերբուրգում պլանավորված Միջին Ասիայի երեք պետությունների ղեկավարների պարգևատրման մասին:

«Московский комсомолец»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա միջազգային կարևոր պարգևատրման արարողություն։

Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը կարժանանան Խաղաղության միջազգային մրցանակի։

«Այսօր շատ կարևոր միջոցառում է. երեք նախագահներ՝ Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի նախագահները, կպարգևատրվեն Տոլստոյի անվան մրցանակով՝ խաղաղության մրցանակով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է այս իրադարձության նշանակությունը՝ հիշեցնելով, որ կենտրոնասիական երեք պետությունների առաջնորդներին այս մրցանակը շնորհելու որոշումը կայացվել էր մի քանի ամիս առաջ։

Լև Տոլստոյի անվան խաղաղության միջազգային մրցանակը կայունության, անվտանգության ամրապնդման և հումանիտար համագործակցության զարգացման գործում ներդրած ավանդի ճանաչումն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ