Աչքս ջուր կտրեց Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով. գոնե Եզրասն ինքը հերքի, որ գործակալ է

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին և դրա վերաբերյալ քննարկումներին»

«ՀԱԿ-ը, տաշիրսթայլը և մնացածը երկու օր է լծվել են ԱԱԾ փաստաթղթի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տալու գործին: Մեկն ասում է՝ կեղծ է, քանի որ հայերեն է, մյուսն ասում է՝ ստորագրություն չկա և այլն:

Քանի որ աչքս ջուր կտրեց՝ Մայր Աթոռի տեղեկատվական բաժնից արձագանքի սպասելով, առաջարկում եմ սպասել Եզրասի արձագանքին: Թող անձամբ հերքի, որ գործակալ է»,- գրել է Վարդանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ