ԵՄ-ն կարող է զրկվեկ իր Սուրբ Ծննդին տոնակատրություններից Կիևին աջակցելու պատճառով․ Զախարովա

Ուշքի եկեք և դադարեցրեք ինքնավնասումը, հակառակ դեպքում Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով դուք նույնիսկ կզրկվեք ձեր տոներից։ Դիմել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրոպային:

Զախարովան մեկնաբանել է այն տեղեկությունները, որ Բրյուսելի և մի շարք եվրոպական մայրաքաղաքների կողմից Ռուսաստանից էներգամատակարարումից հրաժարվելու և խնայողության միջոցառումներ ձեռնարկելու, ինչպես նաև տոնական միջոցառումներն ու ավանդական լուսավորությունը չեղարկելու քաղաքական որոշման հետևանքով Բեռլինի Նոր տարվա տոնակատարությունը Բրանդենբուրգյան դարպասների մոտ՝ բացօթյա միջոցառում կենդանի երաժշտությամբ և հրավառությամբ, որը գրավել էր մարդկանց ամբողջ Եվրոպայից, վտանգի տակ է։

«Նաև հայտնի է դարձել, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Բեռլինի օրենսդիրներն ամբողջությամբ չեղարկել են Բեռլինի ամենամեծ փողոցներից մեկի՝ Կուրֆյուրշտենդամի Սուրբ Ծննդյան լուսավորությունը՝ ծախսերի հետ կապված մտահոգությունների պատճառով», — հավելել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ