Ամբողջ ընդդիմադիր դաշտը պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը. կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:

«Արդեն անցել է 2 օր, ինչ հրապարակվեց ապացույց առ այն, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը «Կարո» ծածկանունով ԿԳԲ գործակալն է:

Ամբողջ ընդդիմադիր դաշտը, իհարկե, պաշտպանեց ԿԳԲ գործակալ լինելու սուրբ իրավունքը: Պատճառը հասկանալի է` կոլեգաները պիտի միմյանց պաշտպանեն:

Պրոպագանդիստական մամուլն էլ պաշտպանեց` այդ թվում «Ազատությունը»: Դա էլ է բնական` կեղծը պիտի պաշտպանի կեղծին:

Բայց Մայր Աթոռը լռում է, Կտրիճ Ներսիսյանը լռում է, «Կարոն» լռում է: Կարծես ոչինչ էլ չի եղել, կարծես նորմալ է ԿԳԲ ագենտ լինելը:

Բայց մենք չենք թողնելու, որ այս թեման անցնի-գնա:

Կտրիճ Ներսիսյանի օրերը վեհարանում հաշված են, և ոչ մի լեյտենանտ, ոչ մի մայոր, ոչ մի օտարերկրյա բիզնեսմեն նրան որևէ «ձևով» չի փրկելու:

Եկեղեցու բոլոր այն սպասավորները, որոնք հաշտ չեն այն բանի հետ, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր ընտանիքը Եղեկեցին դարձրել են անառակության և գործակալության բույն, պետք է միանան 10 սրբազանների առաջ քաշած նորոգման օրակարգին:

Հակառակ դեպքում իրենք միանալու են ԿԳԲ օրակարգին: Ընտրությունն իրենցն է»,- գրել է Ռուբինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ