![]()
Դեկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում Հնդկաստանի քաղաքացին ցնցումների մեջ է ընկել ու ընկերների ներկայությամբ մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը հանդիսանում է Հնդկաստանի քաղաքացի 29-ամյա Բորա Ռաուլը։
Արտաքին զննությամբ դիակի վիա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
![]()