Ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն․ Տիգրան Ավինյան

Ազատության պողոտայում ապամոնտաժվեց Երևանի վերջին նատրիումային լուսատուն և փոխարինվեց ժամանակակից գերհզոր 3000 կելվին գունային ջերմատվությամբ լեդ լուսատուով: Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Վերջին տարիներին հին նատրիումային տիպի լուսատուներն ամբողջությամբ փոխարինել ենք նոր ԼԵԴ լուսատուներով՝ ապահովելով ամբողջ քաղաքի էներգաարդյունավետ լուսավորությունը գիշերային ժամերին:

Վերջին 2 տարվա ընթացքում տեղադրել ենք 22․219-ը էներգախնայող ԼԵԴ լուսատու»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ