Որտե՞ղ է գտնվել Եզրաս Ներսիսյանը՝ ՊԱԿ-ի հետ համագործակցության տարիներին

ՌԴ-ի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ՊԱԿ գործակալ լինելու մասին ԱԱԾ-ի բացահայտումից հետո ընդդիմադիր կոնտինգենտն ու որոշ «տիրապաշտ» հոգևորականներ որոշել են ռնգեղջյուրի տեղ դնել հանրությանը, փորձելով ապացուցել, որ ԱԱԾ-ի փաստաթուղթը արժանահավատ չէ։ Եվ բացի այդ, եթե անգամ Կտրիճ Ներսիսյանի եղբայրը հավաքագրված է եղել որպես գործակալ, ապա դրանում ոչ մի բան բան էլ չկա, չէ՞ որ նրանց առաքելության հիմքում եղել է ազգանպաստ մոտիվը։

Կարճ ասած՝ ինչ արել են, հանուն հայրենիքի ու ազգի են արել։ «Գնացեք և զրուցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը: Բա՛վ է, մի՛ մոլորեցրեք բարեմիտ ժողովրդին: Մինչ մի բան ասելն ու հրապարակելը պետք է մտածել: Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել է բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին»,-լուսավորել է Գարեգին Բ-ի կատաղի պաշտպան ու «տիրապաշտ» Հայր Ասողիկը՝ իր խոսքի ենթատեքստում հաստատելով Եզրաս Ներսիսյանի գործակալ լինելը։

Մենք ուսումնասիրեցինք Եզրաս Ներսիսյանի կենսագրականն ու պարզվեց, որ 1986-1988 թվականներին (ըստ ԱԱԾ-ի՝ այս տարիներին է ներսիսյանը համագործակցել ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ) ուսանող է եղել։ Նա սովորել է Լենինգրադի հոգևոր ակադեմիայում և, փաստորեն, հենց ուսումնառության տարիներին էլ տեղի է ունեցել համագործակցությունը։ 1988 թվականին, ըստ կենսագևական տեղեկանքի, Եզրաս Ներսիսյանը եղել է Լենինգրադի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինը վերջերս Նևսկու շքանշանով էր պարգևատրել Գարեգին Բ-ի եղբորը։

Նշենք, որ սույն ակադեմիայում գրեթե նույն ժամանակաշրջանում՝1985-1988թթ.՝ Լենինգրադի հոգևոր ակադեմիայում է ուսանել նաև մեկ այլ հոգևորական՝ 1989-2021թթ. Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ:

2021թ․ -ից հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն այժմ ԱՄՆ-ում է։

Նշենք, որ շաբաթներ առաջ հրապարակախոս, լրագրող Թաթուլ Հակոբյանը, հղում անելով իր տեղեկություններին, ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե Պարգև սրբազանը նույնպես դեմ է Գարեգին Բ-ի գահակալությանը և նախկինում աջակցել է նրա դեմ շարժմանը՝ չհրապարակայնացնելով իր կեցվածքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ