![]()
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է անդրադառնալ Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
Ի՞նչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով՝ գրել է Սաֆարյանը՝ վերլուծելով հետևյալը.
«Դեկտեմբերի 19-ի առավոտյան /Մինչև Մայր Աթոռում պատարագի զարգացումները/ ընդդիմադիր «Ժողովուրդ» թերթը /ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող/ լուր է հրապարկել, որ «իշխանություններին ինֆորմացիա է փոխանցվել, որ Վեհափառի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոսը, քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ տեղափոխելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աթոռանիստը, որպեսզի այնտեղից Կաթողիկոսը անվտանգ կառավարի Հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչի համար իշխանությունները հակաքայլեր են իրականացնում նրա դեմ»:
Դրանից 1 օր առաջ էլ՝ դեկտեմբերի 18-ին, Բաղրամյան 26 թելեգրամյան ալքին էր տեղեկացրել, որ «ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ կանխատեսում են, որ նա շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում և ստիպված կլինի կա՛մ հրաժարական տալ, կա՛մ լքել երկիրը։ Նշվում է, որ այս սցենարի դեպքում հաշվարկված է, որ նրան առաջարկվի չհրաժարվել կաթողիկոսական գահից, այլ կաթողիկոսի կարգավիճակում տեղափոխվել Ռուսաստան և այնտեղից հեռակա կառավարել»։ Տելեգրամյան ալիքը նաև գրել է՝ «նույնիսկ պատրաստվում է սցենար, ըստ որի՝ Ռուսաստանում կմիավորվեն մի կողմից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, իսկ մյուս կողմից Հարավային Ռուսաստանի հայոց թեմերը, և կստեղծվի, այսպես ասված, «վտարանդի» կաթողիկոսական աթոռ, ինչպես, օրինակ, Անթիլիասի աթոռն է»:
Այսպիսով, ստացվում է, որ Պլան Ա-ից /Կտրիճ Ներսիսյանին պրոքսի քաղաքական ուժերի աջակցությամբ աթոռին պահելը/ բացի Ռուսաստանում պատրաստել էին «պլան Բ», որ եթե հանկարծ Կտրիճ Ներսիսյանը չկարողանա պահպանել իր իշխանությունը, որպես վտարանդի կաթողիկոս կհանգրվանի Հայ Առաքելական եկեղեցուց պոկված ու Անթիլիասի օրինակով ստեղծված առանձին աթոռ՝ «Ռուսասանի ու Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի թեմերի» վրա․․․
ԱԱԾ-ի կողմից Եզրաս Ներսիսանի գաղտնածերծումը բացառիկ հարվածում է այս պլանին, քանի որ այժմ դա անելն արդեն իսկ գերվտանգավոր է թե՛ նրա, թե՛ Կտրիճ Ներսիսյանի համար․ այսպես թե այնպես՝ այդ աշխատանքները պետք է համակարգվեին Եզրասի կողմից, ու այժմ դա անելու դեպքում կստացվի, որ ըստ ԱԱԾ-ի «օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ այսօր էլ կապ պահպանող» հոգևորականը որպես գործակալ, ուղիղ սպառնալիքներ է հարուցում ՀՀ ազգային անվտանգության համար, ինչպես որ ԱԱԾ պարզաբանման մեջ էր ակնարկված «կարող է» ձևակերպումով։ Կստացվեր, որ այդ վտանգներն ուղղված ՀՀ ազգային անվտանգությանը, այն է՝ Եկեղեցու պառակտումն ու առանթին աթոռի ստեղծումը, ուղղակի իրականացվում են նախկին ՊԱԿ ու այժմ ՌԴ հատուկ ծառայությունների գործակալի կողմից, ասել է թե՝ անմիջապես Կրեմլի կողմից․․․
Եզրասի գաղտնազերծումով Հայաստանի իշխանությունները ոչ միայն փակել են դրսից Հայաստանի ներսում հիբրիդային օպերացիայի գլխավոր խողովակները Պլան Ա-ն հնարավորինս անխոչընդոտ իրականացնելու համար, այլ նաև հենց դրսի համար ու դրսում են ստեղծել պլան Բ-ն իրականացնելու լրջագույն խոչընդոտ։
Ով մտածել է այս ամենը, հանճարեղ է մտածել։ Կհամոզվեք մի փոքր հետո։ Խաղն արդեն իսկ ստրատեգիական առումով տանուլ է տրված ու մյուս կողմի վրա խաղադրույք կատարողները միայն ու միայն ամրագրում են իրենց տոմսը խորտակվող նավի վրա․․․
Հայաստանը սովորում է հիբրիդային պատերազմներում հաղթելը․․․ Ու դա հրաշալի է․․․»:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
![]()