Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի

Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակ՝ ավելի տաք և ավելի չոր, քան այն պայմանները, որոնք այս էկոհամակարգը ապրել է վերջին տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Խոսքը, այսպես կոչված, հիպերտրոպիկական կլիմայի ձևավորման մասին է, որը ենթադրում է ծայրահեղ բարձր ջերմաստիճաններ, հաճախակի և երկարատև երաշտներ, տեղումների խաթարում՝ նույնիսկ անձրևների սեզոնին:

Գիտնականների գնահատմամբ՝ եթե ջերմոցային գազերի արտանետումները պահպանվեն բարձր մակարդակի վրա մինչև 21-րդ դարի վերջը, ապա նման պայմանները Ամազոնում կարող են դիտվել տարեկան մինչև 150 օր։

Սա լուրջ ազդակ է ոչ միայն տեղական էկոհամակարգերի, այլև գլոբալ կլիմայական հավասարակշռության համար․ Ամազոնը կարևոր դեր ունի ածխածնի շրջանառության, տեղումների ձևավորման և կենսաբազմազանության պահպանման գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ