Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։

«Հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Բարձր ենք գնահատում Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։

Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը X-ի իր միկրոբլոգում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ