![]()
Այսօր՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մի քանի դիտարկում է ցանկանում կատարել: Արդյո՞ք հիմնադրամը պետք է ծրագրեր իրականացնի նաև սփյուռքում
«Այս հարցի շուրջ բանավեճը, լարծում եմ, կապված է նաև ընկալումների հետ, որ հիմնադրամը հիմնականում ֆիզիկական ինչ-որ կառույցներ ստեղծող մարմին է, և էստեղից հարց է ծագում՝ եթե հիմնադրամը ճանապարհ և շենք կառուցող մարմին է, ինչո՞ւ պետք է սփյուռքում շենք կամ ճանապարհ կառուցի: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որը կապված է հայկական ամբողջականության և ինքնության հետ:
Մենք հիմա ապրում ենք մի ժամանակներում, երբ ամեն տարի ազմաթիվ հայ երիտասարդներ կտրվում են հայկական ինքնությունից, և սա շատ լուրջ պրոբլեմ է, որի հետ մենք այսօր առերեսվում ենք: Արդյո՞ք սա մի թեմա չէ, որով պետք է մենք զբաղվենք, հայկական ինքնությունը, կներեք, գուցե մի քիչ ճիշտ չհնչի, առավել գրավիչ դարձնելու համար սփյուռքի մեր երիտասարդության համար»,- ասելէ վարչապետը՝ հավելելով, որ հայկական օրակարգ ձևավորելու խնդիր կա, որով ևս պետք է հիմնադրամը զբաղվի:
![]()
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նոր ժամանակներում հիմնադրամի փիլիսոփայությունը պետք է ոչ թե գումարը լինի, այլ ներգրավվածությունը: Հիմնադրամը ոչ թե փող տալու և ծախսելու տեղ լինի, այլ ներգրավված միջոց լինի ամբողջի մաս կազմելու զգացողությամբ օժտի յուրաքանչյու մարդու:
![]()