![]()
Մոսկվան և Կիևը զգալի առաջընթաց են գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններում, սակայն դեռ շատ խնդիրներ ունեն լուծելու։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ շատ անելիքներ ունենք: Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը սովորաբար լուծվում են հենց վերջում»,- նշել է նա։
![]()