![]()
Ռուսաստանյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ սերտ առնչություններ ունեցող «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամի» (Foundation to Battle Injustice) կայքում հերթական մտացածին հոդվածն է հրապարակել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ։
Այս մասին գրել է fip.am-ը:
Ըստ սկզբնաղբյուրի, կայքը իբրև թե հետաքննությամբ պարզել է, որ Հայաստանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը զբաղված է Եվրոպական Միությունից Հայաստան թմրանյութերի ապօրինի ներկրմամբ։
Վագներական կայքը ՀՀ վարչապետ Փաշինյանին ու Սուքիասյանին է վերագրել նաև հանցավոր ու կոռուպցիոն այլ սխեմաներ՝ հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին ՀՀ կառավարությունում միաժամանակ չներկայացնելով որևէ փաստ։
Այսպես կոչված անարդարության դեմ պայքարող այս կայքի տեղեկությունը անգլերենով արտատպվել է VT Foreign Policy/Veterans Today կայքում և հոդվածի հեղինակը ռուսական քարոզչության վառ ներկայացուցիչ բրազիլացի Լուկաս Նեյրոզն է, որի մասին FIP.am-ը բազմիցս գրել է (1)։
Այս հրապարակումը հայաստանյան ֆեյսբուքյան տիրույթում տարածել է կեղծ ու չստուգված լուրերի տարածմամբ հայտնի ֆեյսբուքյան օգտատեր Նաիրի Հոխիկյանը, որն ունի մի քանի տասնյակ տարածում։ Հոխիկյանի հետ միասին այս տեղեկությունը տարածել է նաև ադրբեջանական «Haqqin.az»-ը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
![]()