Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել

 

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառնալով ընդդիմության վերջին ամիսների գործողություններին, գրել է.

«Վերջին ամիսներին ընդդիմությունը հասցրել է արդարացնել և պաշտպանել.

1. Իշխանության բռնի կերպով զավթման փորձը
2. Ռազմական հեղաշրջման կոչ անելը
2. Կաշառակերությունը
3. Հոգևորականի անառակությունը
4.Անձանց հանրահավաքներին մասնակցել ստիպելը
5. ԿԳԲ գործակալ լինելը

Ամենախղճուկը այս վերջինի արդարացման փորձերն էն`թե բա ասենք թե եղել է ԿԳԲ գործակալ, հետո՞ ինչ, ԽՍՀՄ-ն իր հայրենիքն է եղել:

Դե ամբողջ խնդիրն էլ հենց այն է, որ մինչև հիմա էլ նմանների հայրենիքը ԽՍՀՄ-ն է, ոչ թե Հայաստանի Հանրապետությունը:

Ու այս ամենը ազգային արժեքների պաշտպանության բարձր նշանաբանի ներքո:

Վստահ եմ, որ եթե վաղը մի մանկապիղծ հայտարարի, որ ՔՊ-ն պղծում է մեր սուրբ արժեքները, ընդդիմությունն այդ մանկապղծին էլ կպաշտպանի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ