Պուտինը կոչ է արել երեխաներ ունենալը դարձնել «նորաձև»

 

Անհրաժեշտ է, որ Ռուսաստանում երեխաներ ունենալը դառնա նորաձև։ Կարևոր է երիտասարդներին տրամադրել ընտանիք կազմելուն որքան հնարավոր է շուտ։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Տարվա արդյունքները – 2025» մամուլի ասուլիսի ժամանակ։

Որպես օրինակ նախագահը բերել է Ռուսաստանի հերոս Նարան Օչիրա-Գորյաևին, ով գտնվում է ռազմաճակատում և մեծացնում է չորս երեխայի։

Նախագահը նշել է, որ այսօր երիտասարդները, հատկապես կանայք, սկզբում ձգտում են կրթություն ստանալ, հետո բարձրացնել որակավորումը և անել կարիերայի առաջին քայլերը։ «Իսկ հետո արդեն 30 տարեկան են, և հայտնվում է միայն առաջին երեխան։ Իսկ երկրորդի համար արդեն ուժերը չեն բավականացնում, և այդպես շարունակ», — ասել է Պուտինը։

Պետության ղեկավարն ընդգծել է, որ նյութական կողմը կարևոր է, բայց ավելի կարևոր է հասկանալ, թե ինչ է «պարզ մարդկային երջանկությունը»։

«Մի կին, ում ընտանիքում ինը կամ 10 երեխա կար, շատ լավ խոսքեր է ասել. հենց որ նոր երեխա էր հայտնվում, մենք միշտ մտածում էինք՝ ինչպե՞ս ենք մենք առանց քեզ ապրել», — եզրափակել է Պուտինը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ