![]()
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների պատերազմի հնարավորությունը Վենեսուելայի հետ։
«Ես չեմ բացառում դա, ոչ»,- պատասխանել է նա NBC հեռուստաալիքի հարցազրույցում Վենեսուելայի հետ պատերազմի հնարավորության մասին հարցին։
Նա միաժամանակ հայտնել է, որ մտադիր չէ քննարկել այն թեման, որ վենեսուելական նավերին հասցվող հարվածներն իբր կարող են հանգեցնել պատերազմի։
![]()