![]()
Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ կապված Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի հետ:
«Չկարողացա անտարբեր անցնել…
Ասում է. «Ի՞նչ, հիմա էլ եղբայրը եղբոր համար է՞ պատասխանատու»…
Փաստորեն, հնարավոր համարում է, որ հրապարակվածը իրական է։
«Այդպիսի փաստերի ծանոթ չեմ եղել»…
Ինչ֊որ կասկածելի է դա լսել մեկից, ով տարիներով կոմպրոմատներ է հավաքել և հիմա գործի է դնում դրանք…
Այսպես է լինում, երբ «թերագնահատում են» և ասում, որ «որպես ընդդիմություն խորհրդարան կանցնենք միայն ես և Սամվել Կարապետյանի ուժը»։
Սպասենք նոր հրապարակումների, որոնք մինչև ընտրություն կփոխեն քաղաքական ներկապնակը։ Առաջնորդելու կոչերն էլ` ուղղված կաթողիկոսին, շարունակվելու են»,- գրել է նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
![]()
![]()