![]()
Տեր Արմեն քահանա Մելքոնյանը, որը բնակվում է Վառնայում և այնտեղ հոգևոր հովիվ է, ասում է՝ վաղուց է միացել Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռացնելու պայքարին: Նա այն հոգևորականների թվում էր, որ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում մասնակցում էր Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հրաժարականի պահանջով հրավիրված հավաքին:
Նրա խոսքով՝ Բուլղարիայի համայնքը ևս միացել է բողոքի այս ակցիաներին: Միաժամանակ Տեր Արմենը նկատում է՝ վերջին տարիներին Կտրիճ Ներսիսյանն այնպիսի հոգևորականների է ուղարկել Բուլղարիայի թեմ, որոնք պառակտել են համայնքը, մարդկանց իրար դեմ հանել:
Քահանան ցավ է արտահայտում, որ 2018 թվականին սկիզբ առած շարժումը որոշ հանգամանքների բերումով մարեց:
«Այս շարժումը շատ մարդկանց աչքեր է բացել: Մարդիկ ասում են՝ ինչու պիտի եկեղեցի գամ, եթե ձեր գլուխը սա է»,- ասում է նա:
Հոգևորականի խոսքով՝ շատ հոգևորականներ կան, որ այսօր վախենում են խոսել. «Կոմպրոմատներ կան, դրա համար էլ հլու-հնազանդ են: Մասնատված է եկեղեցին: Ես երեկ մի մարդու հանդիպեցի, խնդրեցի Երևան տանել, իմացավ, որ Գարեգինին դեմ եմ, ասաց՝ իջի մեքենայից, պատկերացնում եք՝ ուր ենք հասել»:
Տեր Արմեն քահանա Մելքոնյանն ասում է՝ երբ վերջին անգամ հանդիպել է Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) խրատներ է տվել, սակայն նա չի ընդունել:
«Մտածում է՝ ցկյանս կաթողիկոս է, ուրեմն Ներոնն է, կայսր, Աստված է, պիտի հետևեն իրեն մինչև մահ: Այս մարդը Աստծո, եկեղեցու, հավատքի հետ կապ չունի»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()