Հայր Ասողիկը չի հերքել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը

Ինչպես այսօր հայտնի դարձավ, CIVIC.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ արխիվից գաղտնազերծել էին բացառիկ փաստաթուղթ, ըստ որի Կտրիճ Ներսիսյանի եղբայրը՝  Եզրասը դեռևս 1986 թվականց հանդիսանում է ԿԳԲ-ի գործակալ։

Այս հարցի շուրջ լրատվամիջոցների մեկի հարցմանն ի պատասխան Հայր Ասողիկը չի հերքել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը։  Ընդհակառակը, վերջինս փորձել է արդարացնել Եզրասի ԿԳԲ գործակալ լինելու փաստը՝ ասելով․

«Գնացեք և զրուցեցեք ցանկացած պարզ արխիվագետ-պատմաբանի հետ, գնացեք արխիվներ ուսումնասիրեցեք, որպեսզի Ձեզ համար պարզ լինի, թե խորհրդային իրականությունում ինչ է ասել լինել «ԿԳԲ»-ի գործակալ: Միայն այն, որ այդ պետական մարմինն իրականացրել է Հայոց Հայրենիքի անվտանգությունը և հայ ժողովրդի պետական, հասարակական, գաղափարական ու հոգևոր պահպանությունն ու պաշտպանությունը՝ բավարար է տեսնելու Ձեր մտադրության ու արարքի սնանկությունը:»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ