![]()
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
«ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեց.
Կտրիճի եղբայր Եզրասը КГБ գործակալ է և հավաքագրվել է այդ կառույցի կողմից և այսօր էլ համագործակցում է օտարերկրյա գաղտնի ծառայությունների հետ։
Այսուհետ նրանք, ովքեր կպաշտպանեն Կտրիճին, նրա եղբորը և նրանց շրջապատին, ինձ համար ՀՀ-ի դեմ գործող գործակալական ցանցի անդամներ են։
Այս դավաճանական ցանցը պետք է մաքրվի Հայաստանից, վեհարանը պետք է ազատվի գործակալներից»,- գրել է քաղաքագետը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
![]()