Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:

«ԱԱԾ-ն այսօր պաշտոնապես հայտարարել է, որ Հայ եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988 թթ․ համագործակցել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի հետ և հիմա էլ կապեր է պահպանում օտար հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ՝ որպես ՀՀ անվտանգության ու շահերի հավանական սպառնալիք: Սա այլևս «եկեղեցական վեճ» չէ․ սա հակահետախուզական, պետականության և ազգային անվտանգության հարց է։

Այստեղ հետևանքը պետք է լինի իրավական ու ինստիտուցիոնալ գործողությունը՝ ռիսկի ամբողջական գնահատում, կապերի չեզոքացում, անհրաժեշտության դեպքում քրեաիրավական ընթացք և, ամենակարևորը, հստակ հրապարակային պատասխան՝ երբվանից են այդ տվյալները առկա, ինչ միջոցներ են կիրառվել, և ինչու է հասարակությունը դրա մասին իմանում միայն հիմա։

Անվտանգությունը չի կարող լինել ընտրովի, ուշացած կամ քաղաքական հաշվարկների տակ․ հակառակ դեպքում սպառնալիքը կրկնապատկվում է․ դառնում է նաև պետության վստահության ճգնաժամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ