Կտրիճ Ներսիսյանին չպետք է թույլատրվի լքել Հայաստանի սահմանները. իշխանությունը պարտավոր է գնալ մինչև վերջ. Ռուբեն Մեհրաբյան

«Իշխանությունը պարտավոր է գնալ մինչև վերջ: Եկեղեցին հիբրիդային պատերազմում վերածվել է բութ գործիքի, իշխանությունը պետք է շտկի դա»,-այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Նշենք, որ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տասը եպիսկոպոսների հավաք է տեղի ունեցել, նրանք նամակ են ուղարկել՝ պահանջելով Գարեգին Բ-ի հրաժարականը։ Եկեղեցու բակում էին հավաքվել նաև ընդդիմադիրները, ստեղծվել էր լարված իրավիճակ, սակայն լուրջ բախումներ չեն եղել:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ հավաքվածները ռուսական շահերը ներկայացնող խմբեր են, որոնք զավթել են Եկեղեցին. «Նրանք ուզում էին մասովկա ստեղծել, թե իբր Կաթողիկոսն համաժողովրդական սատարում ունի, և սադրանքներն էլ օգտակար կլինեին, սակայն ոստիկանությունը և իշխանությունը բախումներ թույլ չտվեցին։ Նարեկ Կարապետյանը, Լևոն Քոչարյանը ոչ թե Եկեղեցին են պաշտպանում, այլ եկեղեցում ռուսական ագենտին»,-ասաց նա և նշեց, որ Կտրիճ Ներսիսյանին չպետք է թույլատրվի լքել Հայաստանի սահմանները:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ տեսականորեն հնարավոր է, որ Կտրիճ Ներսիսյանը ցանկանա հրաժարական տալ, բայց դրսից չթողնեն, սակայն դրա հիմքերը չկան. «Չեմ կարծում, որ Կտրիճ Ներսիսյանը ցանկություն ունի հեռանալու, նրա մոտ այդ ցանկությունը պետք է առաջացնել՝ օրենքով սահմանված բոլոր հնարավոր տարբերակներով, ինչի առիթը նա բազմիցս տվել է: Նա շարունակելու է չարձագանքել կոչերին, այստեղ տեսնում եմ անհրաժեշտություն՝ օրենքով սահմանված լիազորությունները պետությունն իրացնի»:

Հայտնենք, որ ըստ Նիկոլ Փաշինանի՝ 10 եպիսկոպոսների գործողություններն ինքը չի ուղղորդում, բայց ողջունում և աջակցում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ