Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք

Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը, և որպես անվավերության հետևանք անվավեր են ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվեն 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ