ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

ՀՀ ֆինանսների նախարարության նախկին պաշտոնյայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. նա ԵՄ-ի միջոցներով կեղծ դրամաշնորհներ է բաշխել:

«Դատախազը դատարան է հանձնել 2009-2014 թթ. ընթացքում Եվրոպական Միությունից 972 մլն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ դատախազության՝ խոսքը վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարության ԵՄ-ի հետ աշխատանքների համակարգման բաժնի նախկին ղեկավար Հ.Գ.-ին։

Պաշտոնյան, նախնական համաձայնության գալով ԵՄ և ԵԱՀԿ գրասենյակների աշխատակիցների և այլ անձանց հետ, ԵՄ պատվիրակության կողմից հայտարարված մրցույթներում տարբեր ՀԿ-ների միջոցով կեղծ դրամաշնորհային ծրագրեր է ներկայացրել և հաղթող ճանաչվել։ Արդյունքում 5 տարվա ընթացքում ԵՄ-ից 16 դրվագով խարդախությամբ հափշտակել է շուրջ 972 մլն դրամը:

Հ. Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խարդախության և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում:

Դատախազությունը նաև միջնորդություն է ներկայացրել դատարան՝ քրեական վարույթին մասնակցելուց խուսափող մեղադրյալ Հ.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ