![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Սամոյի ֆեյքը»:
Չախոյանը նշել է, որ ընդդիմությունը 2 օր ժամանակ է ունեցել «պատրաստվելու, աջակիցներ հավաքելու» համար և նման «պատրաստված ձևով», 3 ուժով միասին Մայր Աթոռում կարողացել են հազիվ 2200 հոգու մասնակցություն ապահովել, այնինչ մշտապես խոսում են աջակիցների մեծ բանակի մասին՝ այդ թիվը հասցնելով 14 հազարի:
Ըստ Չախոյանի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ այս ֆեյք թվերն ավելի են ուռճացվելու:
![]()