Խոշոր հրդեհ Առինջի առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Դեկտեմբերի 19-ին` ժամը 12։40-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Առինջ գյուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկի պահեստային հատվածում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ