![]()
ԱՄՆ իշխանությունները դադարեցնում են Գրին քարտի խաղարկության ծրագիրն այն պատճառով, որ Բրաունի համալսարանում հրաձգության համար կասկածվողը երկիր է ժամանել այդ ծրագրով։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը:
«Նախագահ Թրամփի ցուցումով ես անմիջապես հրամայում եմ ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) կասեցնել DV1 ծրագիրը՝ ապահովելու համար, որ ամերիկացիները այլևս չտուժեն այս վնասակար ծրագրից»,- գրել է Նոեմը սոցիալական ցանցերում։
Նախարարի խոսքով՝ Բրաունի համալսարանում կրակած Կլաուդիո Նևիս Վալենտին այդ ծրագրով ԱՄՆ Է ժամանել 2017 թվականին՝ ստանալով Գրին քարտ:
![]()