Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից, կազմակերպության դռները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։

«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը տեսանելի հեռանկարում կվերադառնա ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը շահագրգռված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։

Ավելին, նոյեմբերին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն արեց, որ ՀԱՊԿ-ի կազմից Հայաստանի դուրս գալու հարց չկա»,-ասել է նա՝ պատասխանելով կազմակերպության կազմից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

Նա հավելել է, որ Հայաստանի Հանրապետությունը դադար է տվել կազմակերպությունում աշխատանքին, ինչն արտացոլում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի քաղաքական ղեկավարության՝ այս պահին ձևավորված դիրքորոշումը։

«Դա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ազդել չի կարող ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն»,-նշել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ