![]()
Դեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:
Ահազանգով ժամանել են ոստիկանության, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի աշխատակիցները, վնասված գազախողովակների վերականգնման աշխատանքներ են իրականացվում:
Տեղում վարորդին շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել:
![]()