Կտրիճի հույսը մնացել է իր խաչը մերժած Քոչարյանի որդի Լևոնը, դաշնակ Իշխան Սաղաթելյանն ու հոպարի պուճուր գանձը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին ու Լևոն Քոչարյանի, Նարեկ Կարապետյանի, Իշխան Սաղաթելյանի առանձին հայտարարություններին:

«Կտրիճի հույսը մնացել է իր խաչը մերժած Քոչարյանի որդի Լևոնը, դաշնակ Իշխան Սաղաթելյանն ու հոպարի պուճուր գանձը՝ Նարեկ Կարապետյանը։ Պապաների ու հոպարների այս «գանձերի» շարքում թերևս միայն Սերժի գանձն է պակասում։

Սակայն ամենանշանակալին այն է, որ այս հայրերը՝ իրենց որդիներով ու իրենց սեփական հոգևոր առաջնորդ Կտրիճով, հավաքվում են իրար գլխի և վերջնականապես փոշիացնում իրենց իսկ հորինած կեղծ թեզը, թե միմյանց հետ կապ չունեն։

Մյուս կողմից էլ նախանձելի չէ Լևոնի, Նարեկի ու Իշխանի հույսին մնացած Կտրիճի վիճակը»,- գրել է Ղազարյանը:

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ, դիմել ժողովրդին և դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:

Միևնույն ժամանակ Մայր Աթոռում հավաքվելու կոչեր են արել ընդդիմադիր մի շարք ուժեր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ