![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում հրավիրված հավաքին, որի ժամանակ ինչպես հայտնի է 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։
«Պատկերացնու՞մ եք այսպիսի բան Վազգեն Առաջինի կամ Գարեգին Առաջինի ժամանակ: Իհարկե, ոչ: Որովհետև Եկեղեցին Կտրիճի ժամանակ այնպիսի խայտառակության է հասել, որ 10 սրբազաններ Մայր Աթոռի տարածքում ասում են՝ հեռացիր, ինչը նախադեպը չունի»,- գրել է Հարությունյանը:
![]()
![]()