![]()
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, Երևանում հատուկ դիմակավորված օպերացիա է իրականացվել, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:
Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածը Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենն է:
![]()