Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ եկեղեցու վերնախավի մի հատված դիրքավորվել է ընդդեմ պետության, ոչ թե ընդդեմ Կառավարության:

Ըստ նրա՝ այս ամենից հետո սկսվեցին հայտնի գործընթացները՝ «աղմուկ, սկանդալ, քեռակին», այնուհետև եկեղեցու ներսում առաջացավ շարժում՝ բարենորոգումներ իրականացնելու համար:

«Եկեղեցում ավելի շատ բիզնեսով են զբաղված, փող աշխատելով, քան իրենց առաքելությունով: Այս ամենը վերացնելու համար պետք է Գարեգին Բ-ն հանգստի գնա»,- ասում է նա:

Անդրադառնալով այսօրվա հավաքին՝ վերջինս շեշտում է՝ ոստիկանության գործառույթն է ապահովել հասարակական կարգը. «Կաթողիկոսը իր նեղ շրջապատի հետ խառնվել է ներկուսակցական պրոցեսների, և այս ուժերի այնտեղ գնալը դրա շարունակությունն է»:

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ Ռուսաստանը Հայաստանի ներսում հիբրիդային պատերազմ է վարում, որի մաս է Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան):

«Ռուսաստանը կարող է հետ կանչել իր ագենտին, այսինքն՝ կաթողիկոսությունը տեղափոխեն ՌԴ: Սրանք 5-րդ շարասյուն են, 6-րդ պալատ: Խոզանոցը պետք է մաքրել: Քանի սրանք քաղաքականության մեջ են, էս պետությունը պետություն չի դառնալու, ուռուցք են: Պետք է անվտանգությունը թղթով ականջներից բռնի ու դուրս շպրտի: Շիրակի թեմում նզովող թերմացքն ամբողջ օրը ռուսական ռազմաբազայում գցած է»,- ասում է նա՝ ևս մեկ անգամ հավելելով. «Գարեգին Բ-ի մնալը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, եթե հարկ լինի, նույնիսկ ուժային եղանակով պետք է հեռացնել»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ