Կտրիճ Ներսիսյանն աշխատում է ՀՀ-ի դեմ. վարչապետն ավելի շատ է պաշտպանում հավատքը, քան ինքը

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ Ռուսաստանն այս պահին Հայաստանի ներսում և Հայաստանի հետ կապված գործընթացների վրա ազդելու մեկ տարբերակ ունի: «Այդ տարբերակը կոչվում է իշխանափոխություն։ Այսինքն՝ գործող իշխանության վրա ունեցած լծակները, որ նա ուներ մինչև 2022 թվականի Ջերմուկի հարձակումը, այլևս չունի։ Հետևաբար միակ հնարավորությունը՝ ՀՀ արտաքին կուրսը փոխելու, իշխանափոխությունն է և Կիրիենկոյի օգնությամբ այնպիսի իշխանության ձևավորումը, որը կսպասարկի բացառապես Ռուսաստանի օրակարգը»,- Civic.am-ի տաղավարում ասաց նա։

Ըստ Ստեփանյանի՝ ընտրություններին ընդառաջ ճնշումը մեծ է լինելու. «ՌԴ-ն իր ողջ գործիքակազմն օգտագործելու է, որպեսզի փոքր գնով հասնի նրան, որ Հայաստանին ծառայեցնի իր շահերի սպասարկմանը։ Միանշանակ Եվրամիության անհանգստությունն արդարացված է, մերը՝ ևս։ Հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ այն մոլդովական սցենարը, որը պատրաստվում էին իրականացնել Կիրիենկոն ու իր օֆիսը Մոլդովայում, հանկարծ չիրականանա»։

Խոսելով Մայր Աթոռի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին՝ մեր զրուցակիցը նկատեց. «Եթե կաթողիկոսն իրոք մտածեր Հայաստանի ազգային շահերի ու ինքնիշխանության մասին՝ վաղուց հրաժարական էր տվել ու եկեղեցին բոլոր կեղտերից մաքրել էր։ Հետդարձի ճանապարհ այլևս չկա, այդ անդառնալիության կետն արդեն անցել ենք»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ Գարեգին Բ-ի օրոք եկեղեցին մոռացել է իր հիմնական գործառույթը՝ կրթել, սփոփել մարդկանց, օգնության ձեռք մեկնել: «Եկեղեցին չի պաշտպանում հավատքը։ Աբսուրդ է, բայց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ է պաշտպանում Հայաստանում հավատքը, քան Կտրիճ Ներսիսյանը։ Այդ սեկտաները որ գալիս են, ինչո՞ւ են գալիս, որովհետև դատարկ տեղ կա, ինչո՞ւ Վրաստան չեն գնում»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ