![]()
«Մենք այստեղ հասարակական կարգ ու անվտանգություն ենք ապահովելու բոլոր քաղաքացիների համար, այս պահին որևէ վտանգ չենք տեսնում, ծառայություն ենք իրականացնում»:
Այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը:
Հարցին՝ ինչու է մեծաթիվ ոստիկանական ուժեր կենտրոնացվել, Արամ Ղազարյանն ասաց՝ Մայր Աթոռը բոլորինս է:
«Ժողովուրդն էլ է մերը, և որևէ մեկն իրավունք չունի Մայր Աթոռի տարածքում լարվածություն առաջացնել»,- ասաց Ղազարյանը:
![]()