![]()
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառին՝ տեղեկացնելով, որ ճյուղերը, որոնցով այն զարդարվում է, տրամադրվել են բացառապես ՀՀ կառավարության օժանդակությամբ:
«Արդեն քանի օր է՝ լուռ հետևում եմ «տոնածառ ջան, տոնածառ» օպերացիային, այդպես էլ որևէ համայնքային պաշտոնյա ազնվություն, պարկեշտություն և վերջապես համարձակություն չունեցավ շնորհակալություն հայտնելու ՀՀ կառավարությանը՝ ներկայիս գլխավոր տոնածառը ունենալու համար։
Բացառապես ՀՀ կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով ներկա պահին ջանասիրաբար զարդարվում է «պատմական» տոնածառը։
Սա ցույց է տալիս ՀՀ կառավարության վերաբերմունքը մեր քաղաքի և գյումրեցիների հանդեպ:
Ոչինչ չենք խնայելու հանուն մեր երեխաների խաղաղ ու զարգացած ապագայի»,- գրել է Մինասյանը։
![]()