![]()
Անդրադառնալով 10 եպիսկոպոսների ավելի լավը լինելուն՝ Փաշինյանը պարզաբանեց, որ նրանք ընդունում են բարենորոգման օրակարգը: Իրենք իրենց այդ օրակարգից դուրս չեն դնում:
«Առաջին հերթին 10 եպիսկոպոսները բովանդակության հիման վրա են ավելի ընդունելի: Իրենք հայտարարություն են արել, որ իրենց բաժին մեղքը ընդունում են ու առաջ են քաշել բարենորոգման օրակարգը»:
Խոսելով Գարեգին Բ-ի տրամաբանական լուծման գնալու մասին՝ Փաշինյանը նշեց, որ եթե վերջինս Արշակ Սրբազանի հետաքննությանը չխոչընդոտեր, եպիսկոպոսների դրսևորումը այսպիսին չէր լինի:
«Կտրիճ Ներսիսյանը ստեղծել է խումբ ու այդ մարդկանց առաջ դրել է խնդիր՝ քննելու և եզրակացություն անելու, հետո սկսել է խոչընդոտել մարդկանց գործունեությունը, որպեսզի ճշմարտությունը չբացահայտվի:
Նա ցանկացել է Արշակ Խաչատրյանի դեպքը մաքրել ու մեղքի պատասխանատվությունը դնել եպիսկոպոսների վրա. նրանք էլ չեն ցանկացել վերցնել պատասխանատվությունը. դա եղել է վերջին կետը, որ հասկացել են՝ չի լինի այսպես»,- եզրափակել է նա:
![]()