Ես հերքում եմ, թե ունեմ տեղապահի որևէ թեկնածու, դա կնշանակի խախտել իրենց գործերին չխառնվելու սկզբունքը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղապահի նշանակման հարցը իր որոշման տիրույթում չէ և պետք է որոշվի եպիսկոպոսաց դասի կողմից։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում վարչապետը պատասխանատու կերպով ընդգծել է, որ ինքը որևէ որոշում չի կարող կայացնել այդ հարցի վերաբերյալ։

«Ինչ վերաբերում է տեղապահի հարցին, ես հստակ ասում եմ՝ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա եպիսկոպոսաց դասի որոշումն է։ Եթե ինձ կարծիք հարցնեն, ես կարտահայտեմ իմ կարծիքը, բայց որևէ թեկնածուի վերաբերյալ կարծիք հայտնելը կնշանակի խախտել այն սկզբունքը, որ ես չեմ խառնվում այդ գործերին»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ իր օրակարգը բացառապես հոգևոր և բովանդակային է, և անձերի հետ առնչվում է միայն այնքանով, որքանով դա վերաբերում է հոգևոր բովանդակությանը։

«Նրանք, ովքեր իրավիճակին այլ դիտանկյունից են նայում, սխալ են հասկանում։ Այս օրակարգում ես ինտրիգներ չեմ հետապնդում։ Եթե ինտրիգներ հետապնդեի, վաղուց շատ տարբեր հնարավորություններ կլինեին»,- ընդգծել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հերքել է տեղեկությունները, թե ունի կամ քննարկում է տեղապահի որևէ թեկնածու՝ նշելով, որ նման հարց որևէ մեկի հետ չի քննարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ